Թուրքիան ձգտում է Արևմուտքի հետ ոտք մեկնել, բայց հրդեհները ցույց տվեցին նրա փխրունությունը

Թեպետ Թուրքիան ձգտում է Արևմուտքի հետ ոտք մեկնել, սակայն անտառային հրդեհները ցույց տվեցին թուրքական կառավարության փխրունությունը․ ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել գիտությունների թեկնածու, հետազոտող Դիանա Յայլոյանը: Նա համոզված է, որ տնտեսական ճգնաժամը նվազեցրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը: Խոսելով քաղաքական կուսակցությունների մասին՝ բանախոսը նկատում է, որ չնայած խորը հակասություններին՝ բոլորին միավորում է Էրդողանի դեմ պայքարը, իսկ իշխանությունները փորձում են ընդդիմությանը ժողովրդի աչքում նույնացնել ահաբեկիչների հետ:

Մեկնաբանել