Իրանն իր տրանսպորտային ընկերություններին կոչ է անում խուսափել սահմանակից Նուրդուզի շրջանից

Իրանի մաքսային գերատեսչության խոսնակ Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին Իրանից Հայաստան ցամաքային կապի մի մասի շրջափակման պատճառով հորդորել է երկրի տրանսպորտային ընկերություններին խուսափել բեռներ տեղափոխել Հայաստանին սահմանակից Նուրդուզի շրջան:

Նա նշել է, որ «Իրանի հետ Հայաստանի ցամաքային սահմանի մի մասը շրջափակվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից»: Վերջինը նաև հիշեցրել է, որ ըստ տեղեկությունների՝ Երևանի և Բաքվի պաշտոնյաների միջև այսօր բանակցություններ են ընթանում:

Իրանցի պաշտոնյայի խոսքերով՝ «ուղևորներն ու բեռներ տեղափոխող բեռնատարները նախքան Նուրդուզ մեկնելը պետք է համոզված լինեն, որ Հայաստանում ճանապարհը բաց է»:

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել