Զինծառայողների հարազատները կներգրավվեն 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներում

Զինծառայողների հարազատները կներգրավվեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներում։ Այս մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Ըստ հաղորդագրության՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ օգոստոսի 30-ին, աշխատանքային փակ քննարկում էր նախաձեռնել 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ երեք խմբակցություններից պատգամավորներ, պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

«Քննարկման ավարտին որոշվեց՝ ձևավորվելիք՝ 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն նաև զինծառայողների հարազատները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել