Հաստատվել է կորոնավիրուսի 636 նոր դեպք, մահացել է 19 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 1-ին կատարվել է 6 394 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 636 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 9,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 433 մարդ։ Արձանագրվել է մահվան 19 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 159 է:

Սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 386 դեպք, որոնցից 227 726-ն` առողջացած, 4 876-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 625 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 554 292 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 243 386 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 556 909 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 428 736 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 412 277 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 5 025 233 դեպքով:

Մեկնաբանել