Հաստատվել է կորոնավիրուսի 587 նոր դեպք, մահացել է 14 մարդ

covid 19

Հայաստանում սեպտեմբերի 8-ին կատարվել է 5 670 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 587 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 10,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 529 մարդ։ Արձանագրվել է մահվան 14 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 169 է:

Սեպտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 997 դեպք, որոնցից 230 820-ն` առողջացած, 4 968-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 040 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 594 150 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 246 410 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 572 948 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 450 282 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 566 568 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 5 210 978 դեպքով: