«իԳործ»․ մի խումբը մեկնում է, մյուսը՝ ժամանում, որոշները մնում են Հայաստանում

Թողնելով ընտանիքն ու համալսարանում անվճար կրթությունը՝ Տաթևիկ Գևորգյանը 19 տարեկանում Գերմանիա մեկնեց՝ իրավաբանություն սովորելու։ Մտածում էր, որ Հայաստանում ստացած կրթությունն իրեն բավարար չէ ու չի էլ կարող բարձունքների հասնել։ Տաթևիկը տասը տարի ապրեց, սովորեց ու աշխատեց Գերմանիայում, իսկ այսօր մեկն է այն 54 մասնակիցներից, որոնք մեկ տարի առաջ Հայաստան եկան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպած «իԳործ» ծրագրով ու մեկն է այն 22 մասնակիցներից, որոնք որոշեցին մնալ Հայաստանում։

Մեկնաբանել