Հաստատվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, մահացել է 26 մարդ

կորոնավիրուս - covid19

Հայաստանում սեպտեմբերի 16-ին կատարվել է 5 413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 14 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 614 մարդ։ Արձանագրվել է մահվան 26 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 185 է:

Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252 082 դեպք, որոնցից 235 030-ն` առողջացած, 5 101-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 766 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 639 000 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 252 082 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 591 766 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 467 173 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 767 008 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 378 408 դեպքով:

Մեկնաբանել