ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը պահանջող օրենսդրական փոփոխությունը․ ՍիվիլՆեթի հետ զրույցում լուրը հաստատեց Վաշինգտոնում Հայ դատի գրասենյակի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը։ Հինգ հայանպաստ օրինագծերից չորսի վերաբերյալ քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 23-ին։

Նախաձեռնության հեղինակներն են կոնգրեսականներ Թոնի Կարդենասը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը, որոնք Ադրբեջանից պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, և հետաքննել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020-ի հարձակումների ընթացքում խաղաղ բնակիչների թիրախավորման համար օգտագործված անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը:

Մեկնաբանել