Սեպտեմբերի 27-ի երեկոյան դեպի Եռաբլուր մարդկանց հոսքը չէր դադարում։ «44 քայլ դեպի վեր» հանրային նախաձեռնությունը քայլերթ էր նախաձեռնել դեպի զինվորական պանթեոն։ Եռաբլուրի կամարի մոտից վառվեցին 44 ջահերը։
«44 քայլ դեպի վեր». ջահերով երթ դեպի Եռաբլուր
-
Պատերազմ սահմանին, պատերազմ տանը․ 2023-ին ընտանեկան բռնության դեպքերը կրկնակի աճել
«Մեր ամուսնության սկզբնական ժամանակահատվածում ամեն ինչ կարգին էր։ Մենք սիրում էինք իրար։ Հետո նա սկսեց շատ նյարդային դառնալ և վրդովվել ոչնչից։ Ես ամեն ինչ փորձում էի անել նրան գոհացնելու համար, բայց ոչինչ չէր ստացվում։ Մտածում էի՝ հենց երեխա ունենանք՝ նա կփոխվի, բայց հետո՝ հղիության ընթացքում, մեղադրում էր ինձ, որ միայն երեխայի մասին եմ մտածում և սկսեց հարվածել ինձ, անգամ փորիս։ Ես ջախջախված էի և վախենում էի կորցնել երեխայիս, բայց հետո նա գալիս էի ծաղիկներով և ներողություն խնդրում։ Մտածում էի, որ ամեն ինչ կհարթվի, սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ նորից էր վատանում․․․» (շարունակությունը՝ այստեղ)։ Այս պատմությունը մեկն է այն հազարավորներից, […]
-
Եվրոպայի բրոնզն ու ըմբիշ Մեժլում Մեժլումյանի սոցիալական խնդիրները
Ըմբշամարտի Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր 23-ամյա Մեժլում Մեժլումյանը, չնայած դժվարություններին, պայքարում է մրցանակների համար։ Ծառայության պատճառով երկու տարի չի մարզվել, իսկ հետո էլ կանգնել սոցիալական խնդիրների առաջ։ Այնուամենայնիվ, նա շարունակում է զբաղվել ըմբշամարտով ու մրցանակային տեղեր գրավել տարբեր առաջնություններում։
-
Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունն ընդլայնելու հարցում․ Փաշինյան
Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի և դաշինքի անդամ առանձին պետությունների հետ գործընկերությունն ընդլայնելու հարցում։ Այդ մասին մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք շահագրգռված ենք՝ շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ։ Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության» ծրագիրը շուտով կհաստատվի։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ հայկական կողմի որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել տարածաշրջանի երկրների դեմ։ «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ […]
-
Ինքնիշխանության խնդիր ԵՄ առաքելության համաձայնագիրը չի կարող առաջացնել․ փոխնախարար
Ազգային ժողովը մարտի 19-ի նիստին սկսեց քննարկել Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այն խորհրդարանին ներկայացրեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը: «ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները և անձնակազմը մաքսային ու հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական ներկայացուցչություն»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ եվրոպական 21 առաքելություն է գործում աշխարհում, որից 12-ը քաղաքացիական են, իսկ 9-ը՝ ռազմական։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ համաձայնագրում արձանագրված է, թե ԵՄ-ն կարող է երրորդ երկրներից ներկայացուցիչներ ընդգրկել իր առաքելությունում։ Պատգամավորն […]
-
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին մարտի 19-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Հույս ունեմ, որ կշարունակենք ուժեղացնել մեր գործընկերությունը՝ միասին աշխատելով Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարեկեցության համար»,- ասաց նա։ Ստոլտենբերգի կարծիքով՝ տարիների հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել։ «Այսօրվա հանդիպմանը քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը, սա կարևոր է Եվրատլանտյան անվտանգության համար։ Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո։ Ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման համար»,- նշեց […]
-
Փաշինյանն ու Ստոլտենբերգը քննարկել են խաղաղության պայմանագիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: «Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպելու է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Մինչ Հայաստան ժամանելը, Յենս Ստոլտենբերգը այցելել է Ադրբեջան և Վրաստան։
-
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք շնորհավորանքներս ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,- ասված է վարչապետի ուղերձում։ Մարտի 15-17-ը անցկացված Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների ավելի քան 87 տոկոսը: Պուտինի գրանցած արդյունքը ռեկորդային է Ռուսաստանի պատմության մեջ։ Նախագահական ընտրություններին մասնակցող մյուս թեկնածուներից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է ձայների 4,3 տոկոսը, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,8 տոկոսը, Լեոնիդ Սլուցկին՝ 3,2 […]