Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 155 նոր դեպք, առողջացել է 381, մահացել 21 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նախորդ օրը կատարվել է 8 947 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 1 770 914 թեստավորում:
Այսպիսով, հոկտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 267 363 դեպք, որոնցից 245 757-ը` առողջացած, 5 440-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 945 բուժառու:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 221 է: