«Հավասար» հավելվածը կրթությունը մատչելի է դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց համար

21-ամյա Ամալյա Հարությունյանը կրթության ոլորտում առկա խնդիրներին բախվեց առաջին դասարանից։ Տեսողության հետ կապված խնդիրներ ուներ, իսկ դասագրքերը հարմար չէին հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Երկար տարիներ պայքարելով հանուն լավ կրթության՝ Ամալյան ու իր թիմն արդյունքում ստեղծեցին «Հավասար»-ը։ Այն բջջային հավելված է, որը պարունակում է հանրակրթական դասագրքերի նյութերը՝ հարմարեցված լսողության, տեսողության և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար։ Հավելվածի հեղինակները ՍիվիլՆեթին պատմում են իրենց անցած ճանապարհի, «Հավասար» ստարտափի ու հետագա ծրագրերի մասին։

Մեկնաբանել