Ձեզ ավելի մեծ դավաճան ու կապիտուլյանտ են համարում. Փաշինյանը՝ ընդդիմության պատգամավորին

Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանը վարչապետին հարց ուղղեց պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին հիմա համարում են «դավաճան և կապիտուլյանտ», ինչին ի պատասխան՝ վարչապետը հայտնեց, թե հանրությունը ընդդիմությանն է այդպիսին համարում, և «այդ մասին առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կլինեն»։