Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից 33 մարդ է մահացել

Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ, առողջացել՝ 400-ը։ Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ երեկ կատարվել է 8 576 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 202 նոր դեպք:

Նշվում է, որ հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 269 874 դեպք, որոնցից 246 659-ն` առողջացած, 5 499-ը` մահվան ելքով:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 490 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 789 088 թեստավորում: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 226 է»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել