ՌԴ ՊՆ-ն հաստատել է Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանության լուրը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանության լուրը, ինչի մասին հոկտեմբերի 9-ին հայտնել էր Արցախի Հանրապետության ոստիկանությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 9-ին գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով մահացու վիրավորում է ստացել խաղաղ բնակիչ:

«Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հետաքննում է միջադեպը՝ երկու կողմերի ներգրավմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 9-ին, Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 13:15-ին Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչը:

«Տրակտորիստին վար անելիս կրակել են՝ խաղաղապահն էլ մոտը կանգնած: Մարտակերտի բնակիչ է՝ Տեփանց Արամ, 1966 թվականի ծնունդ», – ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էր Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը:

Մեկնաբանել