Կրթությանը պետք չէ պարտադրել պատվաստում, պետք է համագործակցել կրթության հետ

«Կրթության տապան» հաղորդաշարի հերթական թողարկումը կորոնավիրուսային հիվանդությունից պարտադիր պատվաստման մասին է։ Այդ պարտադրումը ծանր բեռ է դարձել կրթական համակարգի համար, որը համաճարակի հետևանքով արդեն իսկ բազում խնդիրներ ունի։ Այն հարուցել է բացահայտ և ոչ բացահայտ հակազդեցություն, ինչից կարելի էր խուսափել։

Առաջարկվում են լուծումներ, որոնք կարող են բերել ցանկալի արդյունքի առանց ավելորդ լարվածություն առաջացնելու։

Հաղորդաշարի հեղինակն է «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։ Նոր թողարկումները հասանելի են ամեն երեքշաբթի։

Մեկնաբանել