Արցախի բանակ․ լինել, թե չլինել և ինչ տեսքով լինել

Գեղամ Բաղդասարյանն իր հերթական հաղորդմանն անդրադառնում է Արցախում և Արցախի շուրջ նախորդ շաբաթվա ամենակարևոր ու ամենաքննարկված թեմաներից մեկին՝ Արցախի բանակի լինել-չլինելու մասին հրապարակային բանավեճին։ Այս բանավեճը նաև առիթ է դարձել՝ մտորելու Արցախի բանակի որակի շուրջ՝ ինչպիսի՞ն է լինելու այն, որակական ի՞նչ մակարդակի վրա և որքանո՞վ է համահունչ լինելու ռազմական ժամանակակից մտածողությանը։ «Արցախյան դիտանկյուն Գեղամ Բաղդասարյանի հետ» հաղորդումն ամփոփում է Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները շաբաթվա կտրվածքով։