Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով։
«Հայաստանի ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- ասված է որոշման մեջ։
Հանձնաժողովի նախագահը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։ Հանձնաժողովի կազմում են Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը և այլ պաշտոնյաներ։