Սուբվենցիոն ծրագրերով շինարարական կազմակերպություններին կհատկացվի 532 միլիոն դրամ

2020 թվականին հաստատված սուբվենցիոն հայտերով համայնքներում իրականացված ծրագրերի համար շինարարական կազմակերպություններին մարզպետարանների կողմից կհատկացվի ավելի քան 532 միլիոն դրամ։ Համապատասխան հարցն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 4-ի նիստի օրակարգում։ Ըստ որոշման հիմնավորման՝ մի շարք սուբվենցիոն ծրագրերով պայմանագրերի ժամկետները երկարացվել են։

«ՀՀ 24 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 27 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Որոշմամբ կառավարությունը գումար է փոխանցելու մարզպետարաններին, որոնք իրենց հերթին մարելու են շինարարական ընկերություններին ունեցած պարտավորությունները։

Մեկնաբանել