Արշակ Կարապետյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 5-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

«Անդրադարձ է կատարվել նաև զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը։ Կողմերը կարևորել են համագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների ակտիվացումը` առկա արդյունավետ ծրագրերը շարունակելու և համագործակցության նոր ուղղություններ նախաձեռնելու նպատակով»,- հայտնում է ՊՆ-ն։