Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկար հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ի շարս միջազգային օրակարգի տարբեր հարցերի, նախագահները քննարկել են նաև Ղարաբաղի հարցը։
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։ Ռուսաստանը, ինչպես նշել Է Վլադիմիր Պուտինը, այսուհետ ևս քայլեր կձեռնարկի, որոնք կնպաստեն իրադրության կայունացմանը և ռուսական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: