Պետքարտուղարությունը պահանջում է անհապաղ դադարեցնել մարտերը. «Լուրեր»

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել մարտերը և վերսկսել բովանդակային բանակցությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո. այս մասին հայտնում են «Լուրերը»՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության պատասխանը հարցմանը։

«Անհրաժեշտ է ամբողջական լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ վերջինիս հետևանքով առաջացած բոլոր խնդիրները հարթելու համար»,- նշել են պետքարտուղարությունից:

Այսօր՝ ավելի վաղ, ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Մեկնաբանել