Իշխանասար, Սյունիք․ գյուղում լսելի են եղել պայթյունները

Հայաստանի արևելյան սահմանագոտում, որտեղ երեկ ընթանում էին մարտական ակտիվ գործողություններ, ամենամոտը Սյունիքի մարզի Իշխանասար գյուղն է։ Նոյեմբերի 16-ին գյուղի բնակիչները լսել են պայթունների ձայներ, ասում են՝ մի քանի արկ ընկել է իրենց արտերի տարածքում։ Գյուղացիների խոսքով՝ խուճապի չեն մատնվել, ոչ էլ տարհանում է եղել գյուղում։ Գյուղացիները չգիտեին՝ կոնկրետ որտեղ են առաջացել ադրբեջանական ուժերը, սակայն կարծում են, որ գյուղին ավելի են մոտեցել։

Մեկնաբանել