Նվերներ ծնողներից ուսուցիչներին, գումարների հավաքագրում․ ինչպե՞ս պայքարել դրա դեմ

«Կրթության տապան» հաղորդաշարի այս թողարկմամբ մեկնարկ է տրվում «Կրթական հարց» շարքին, որի շրջանակում Արամ Փախչանյանը հյուրընկալելու է տարբեր հետաքրքիր մարդկանց՝ կրթության վերաբերյալ վերջիններիս հուզող հարցերով։ Այս հաղորդման հյուրն է ՍիվիլՆեթի խմբագիր Ստելլա Մեհրաբեկյանը, որի հարցադրումը արդիական է շատ ծնողների համար։ Մեր դպրոցներում շարունակվում է ուսուցիչներին տարբեր առիթներով նվերներ անելու մշակույթը, որը հաճախ պարտադրվում է ծնողներին։ Դեմ գնացողները իրենց վրա ճնշում են զգում և հաճախ պարզապես լռում են։ Որո՞նք են այս երևույթի պատճառները, ինչպե՞ս դրան վերաբերվել, և ի՞նչ միջոցներով է կարելի դրա դեմ պայքարել։ Հաղորդաշարի հեղինակն է «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, նոր թողարկումները հասանելի են ամեն երեքշաբթի։

Մեկնաբանել