Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից, փոխանցում է «Բելտա» գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ Լուկաշենկոն և Փաշինյանը քննարկել են «ՀԱՊԿ շրջանակում առկա խնդրահարույց հարցերը»։
«Հայաստանի վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել հնարավոր զարգացումները»,- ասված է հաղորդագրության մեջ։