Հարավային Կովկասի երկրները խորհրդայնացվեցին չճշգրտված սահմաններով, հիմնական նպատակը այն ժամանակ Ղազախի ու Զանգեզուրի սահմանների ճշգրտումն էր․ այդ մասին ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նշում է պատմաբան Համո Սուքիասյանը: Վերջինիս դիտարկմամբ՝ Խորհրդային Ադրբեջանին որոշ տարածքների անցման պատճառը խորհրդային իշխանությունների կողմից մահմեդականներին նստակեցության պարտադրումն էր: Սուքիասյանն անդրադառնում է նաև 1930-ականներին առաջացած անկլավների թեմային՝ նշելով, որ դրանց փոխանակումը ժամանակին խափանվել է հայ և մահմեդական բնակչության մերժման հետևանքով: Պատմաբանը կասկածանքով է վերաբերվում այդ որոշումների իրավականությանը և գտնում, որ ներկայում պետք է հաշվի առնվեն 1920-ականների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքային տարբերակները:
Պետք է հաշվի առնել 1920-ականների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքային տարբերակները․ զրույց պատմաբանի հետ
Article Published:
26 Նոյեմբեր, 2021 01:11
Comments Off on Պետք է հաշվի առնել 1920-ականների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքային տարբերակները․ զրույց պատմաբանի հետ
Post navigation
Posted in: