Արցախցի մարզիկները մեդալներով են վերադարձել Կիոկուշին կարատեի առաջնությունից

Նոյեմբերի 19-20-ը Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի է ունեցել Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությունը, որի ընթացքում արցախցի մարզիկները գրանցել են մեծ հաջողություններ։ Այսպես, մարզիկ Արթուր Առուշանյանը նվաճել է 70 կգ քաշային կարգի բոլոր գոտեմարտերը և դարձել աշխարհի քառակի չեմպիոն, Արտյոմ Մնացականյանը դարձել է աշխարհի արծաթե մեդալակիր, իսկ Արեն Կարապետյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր։

Մեկնաբանել