Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են մինչև տարեվերջ սահմանազատման մեխանիզմներ ստեղծել

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանը «անդրադարձ է կատարվել տրանսպորտային միջանցքներին»։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ տրանսպորտային միջանցքները վերաբերում են և երկաթուղուն, և ավտոմոբոլիային ճանապարհներին․ «Դա մեր հերթական պայմանավորվածությունն է։ Հաջորդ շաբաթ փոխվարչապետները Մոսկվայում որոշ արդյունքներ կամփոփեն և կհայտարարեն կայացված որոշումների մասին, որոնք մենք այսօր համաձայնեցրել ենք»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչեւ տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել։

Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է, որ կողմերին հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել նաև հումանիտար հարցերում, որոնք, ըստ ամենայնի, վերաբերում են ռազմագերիների վերադարձին։

Պուտինը հայտնել է նաև, որ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն է ստորագրվել, որը ներկայացված է ստորև․