Վանաձոր․ առանց լարվածության, բայց պասիվ ՏԻՄ ընտրություններ

Դեկտեմբերի 5-ին խոշորացված Վանաձոր համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվում են ավագանու ընտրություններ։ ՍիվիլՆեթի նկարահանող խումբը եղել է ընտրատեղամասերում և զրուցել հանձնաժողովի նախագահների ու քաղաքացիների հետ։ Նրանք ասում են, որ ընտրություններն անցնում են առանց լարվածության, սակայն պասիվ մասնակցությամբ։