Քարոզարշավի ժամանակ գերիները «եղբայրներ» էին, այսօր՝ «դասալիքներ»

Դեկտեմբերի 7-ին տելեգրամյան ալիքներից մեկը տարածեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ մասնավոր զրույցից հատված, որում նա նշում է, թե «գերիներն իր համար չկան»։ Ավելի ուշ իշխանական կայքերը հրապարակեցին ամբողջական տեսանյունթը, որից պարզ է դառնում, թե Ալեն Սիմոնյանը ասել է, որ իր համար գերիները չկան, եթե նրանց պատճառով պետք է Սյունիքը կորցնենք։ Այդուհանդերձ, տեսանյութի նոր տարբերակից բացակայում է հատվածը, որտեղ Ալեն Սիմոնյանը գերիներին անվանում է «դասալիքներ»։ Ուշագրավ է, որ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին գերիները իշխանության համար ոչ թե դասալիքներ էին, այլ «եղբայրներ»։