Արցախում բջջային կապի խափանումներ են, որոնք պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ, հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Քայլեր ենք ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից»,- ասված է նախարարության հայտարարությունում։