Կառավարությունը ԶՊՄԿ-ում պետական բաժնեմասի կառավարումը հանձնում է ԱՆԻՖ-ին

Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 15 տոկոսի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման է հանձնելու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)։ Համապատասխան հարցը ներառված է հունվարի 5-ի կառավարության նիստում։

Հայաստանի կառավարությունը պղնձամոլիբդենային կոմբինատի մասնաբաժնի 15 տոկոսը ստացավ հոկտեմբերի 1-ին՝ այն բանից հետո, երբ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն ձեռք բերեց ԶՊՄԿ-ի 60 տոկոսը։ Նա դրա 15 տոկոսը փոխանցեց կառավարությանը։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին այդ 15 տոկոսի կառավարումը հանձնելը կառավարությունը բացատրել է «կորպորատիվ կառավարմանը առավել արդյունավետ մասնակցելու անհրաժեշտությամբ», իսկ պետական հետաքրքրությունների ֆոնդն էլ ընտրվել է, քանի որ նրա «մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է»։

ԶՊՄԿ-ում ունեցած բաժնեմասի կառավարման համար կատարվելիք ֆինանսական ծախսերը կառավարությունը քննարկելու է վեց ամսվա ընթացքում։

Մեկնաբանել