Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050թ․ ռազմավարությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության իրականացմանն ու հնարավոր վերափոխմանն առնչվող հարցեր, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Այսօր հավաքվել ենք քննարկելու և վերանայելու Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը և, ի վերջո, հասկանալու այդ ռազմավարության հարաբերություններն ընթացիկ իրավիճակի հետ, գնահատելու կապերը կառավարության գործունեության և միջոցառումների ծրագրերի հետ: Նաև, ըստ այդմ, պետք է տեսնենք, թե ինչ կարգաբերումների անհրաժեշտություն կա, ընդհանրապես կա, թե՝ չկա, և ինչպես ենք շարունակում ռազմավարության իրականացումը՝ իհարկե նախ և առաջ գնահատելով դրա ակտուալությունը: Այս ընթացքում իմ դիտարկումները և աշխատանքը ռազմավարության հետ ցույց է տալիս, որ այն իր ակտուալությունն ընդհանրապես ոչ միայն չի կորցրել, այլև հակառակը, նույնքան ակտուալ է, որքան նրա ընդունման և հրապարակման պահին: Մենք այս առումով հիմա պետք է կողմնորոշվենք մեր հետագա անելիքների շուրջ»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050թ․ ռազմավարությունը պետք է դիտարկել որպես ուղենիշ, այն կառավարության համար պետք է դառնա կիրառական գործիք:

Մեկնաբանել