Կառավարությունը Սյունիքի հյուրանոցներին 175 միլիոն դրամ է ուղղել

Հայաստանի կառավարությունը 2021-ին 175 միլիոն դրամ է ուղղել Սյունիքում գործող հյուրանոցներին ու հյուրատներին․ հունվարի 19-ին կառավարության հետ խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։

Քերոբյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսն ու պատերազմը բացասաբար էին ազդել Սյունիքի հյուրանոցների զբաղվածության վրա. անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օժանդակություն կլինի։

«Սյունիքի հարցերով հանձնաժողովը ակտիվ աշխատում է, մեկ միլիարդից ավել տարբեր նախագծերի գումար է հատկացվել»,- նշեց Քերոբյանը։