Մետաղի ջարդոնի և թափոնի արտահանման արգելքը երկարաձգվում է

Հայաստանի կառավարությունը մտադիր է հունվարի 25-ից ևս վեց ամսով երկարաձգել սև, գունավոր մետաղի ջարդոնի և թափոնի արտահանման արգելքը։ Համապատասխան որոշումն ընդգրկված է կառավարության՝ հունվարի 20-ի նիստի օրակարգում։

Մետաղի ջարդոնի արտահանումը Հայաստանից առաջին անգամ արգելվեց անցյալ հունվարից։

«Մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2021 թվականի հունվարի-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 70 հազ․ տոննա»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Արգելքը կշարունակվի մինչև հուլիսի 25-ը։