Մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավերը․ Փաշինյան

Եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում այս դինամիկան պահպանվի, կարծում եմ, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը։

«Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց առաջին հանդիպումից հետո շատ մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի այդ հրավերը»,- նշեց նա։

Փաշինյանը նկատեց, որ հարաբերությունների կարգավորման մեկնարկի պարագայում «շատ անտրամաբանական կլինի, եթե Հայաստանը խոսելու այդ առիթը բաց թողնի»։

Հունվարի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կայանալու է մարտի 11-13-ը։

Մեկնաբանել