Հաստատվել է կորոնավիրուսի 1 931 նոր դեպք

Հայաստանում հունվարի 25-ին կատարվել է 7 721 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 931 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 25 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 147 մարդ։ Արձանագրվել մահվան 1 դեպք։

Հունվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 355 662 դեպք, որոնցից 334 696-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 692 959 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 11 408 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 033 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 525 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ տեղը՝ 355 662 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 1 092 684 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 636 956 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 11 090 493 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 267 559 դեպքով: