էներգախնայողության ծրագրով ՀՀ-ին կտրամադրվի 1,7 մլն դոլար դրամաշնորհ

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը ավելի քան 1,7 միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ծրագրերի շրջանակում։

Որոշման նախագիծը ներառված էր հունվարի 27-ի կառավարության նիստի օրակարգում, ու հավանության արժանացավ կառավարության կողմից։ Դրամաշնորհով նախատեսվում է հանրային նշանակության 20 շենքերում՝ պետական և համայնքային պատկանելիության, իրականացնել վերականգնվող էներգիայի ծրագրեր։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է հասնել մինչև 50 տոկոսի չափով էներգախնայողության։

Ծրագիրն իրականացվելու է երկու տարվա ընթացքում։

Մեկնաբանել