Էնդի Մարեյն ու Վենուս Ուիլյամսն օլիմպիական կրակը բերեցին Ուիմբլդոնի կորտեր (ֆոտոշարք)

Այսօր Օլիմպիական կրակի փոխանցումավազքն անցել է «Ուիմբլդոնի» կորտերով։ Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարն անցնելու է հենց այստեղ, և պատահական չէ, որ կրակը բերվել է կենտրոնական կորտ Մեծ Բրիտանիան ներկայացնող Էնդի Մարեյի կողմից։ Մարեյը «Ուիմբլդոնի» վերջին խաղարկության ժամանակ դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ պարտվել էր աշխարհի թիվ մեկ ռակետ Ռոջեր Ֆեդերերին։ Ներկայում բրիտանացիները հույս ունեն, որ Մարեյը կարող է ոսկի նվաճել օլիմպիական այս մրցաշարում։ Կրակի փոխանցումավազքին մասնակցել է նաև Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Վենուս Ուիլյամասը։

Մեկնաբանել