Ռետրո․ Նիկոլ Փաշինյանը պայքարում էր թանկացումների դեմ

Հայաստանում շոշափելի թանկացումներ են․ hունվարի 1-ից թանկացել է ջուրը, փետրվարի 1-ից՝ էլեկտրաէներգիան։ Ապրիլի 1-ից էլ, ամենանայն հավանականությամբ, կթանկանա գազը։ Պարենամթերքն ու լայն սպառման ապրանքները նույնպես թանկացել են։

Հանրապետության փողոցներում հանգիստ է, թանկացումների դեմ բողոք չկա։

Երեք տարի առաջ՝ 2018-ի այս օրերին, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ «Ելք» դաշինքի հետ համատեղ, բողոքի ցույցեր էր անում թանկացումների դեմ։

Նա ասում էր, որ թանկացումները նշանակում են Հայաստանի քաղաքացիների ավելի աղքատացում։

Հետաքրքիր է՝ ինչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն այսօրվա թանկացումների վերաբերյալ։