Հայաստանի նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Դավիթ Առաքելյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար։
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հայտարարել էր հրաժարական ներկայացնելու մասին։ Հաջորդ օրը՝ հունվարի 24-ին, իր դիմումի համաձայն նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվել էր Էմիլ Տարասյանը։