ՀՀ կառավարությունը շարունակո՞ւմ է պահպանել Ցեղասպանության ճանաչման նպատակը․ պատգամավորի հարցը նախարարին

Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Հայող ցեղասպանության ճանաչման հարցում գործող կառավարության որդեգրած քաղաքականության վերաբերյալ։

«Ազգային անվտանգության ռազմավարության ազգային նպատակներ բաժնում գրված է, որ «Հայ ժողովրդի ազգային նպատակներն են Հայող ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը»։ ՀՀ կառավարությունը շարունակում է այս նպատակները պահպանել, թե ոչ»,- ասաց Մինասյանը։

Ի պատասխան պատգամավորի բարձրացրած հարցին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ գործադիր մարմինը շարունակում է հետևողականորեն իրականացնել կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունները։

«Այդ ծրագրում հստակ արձանագրված է, որ ՀՀ-ն շարունակելու իր ջանքերը՝ ուղղված ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այնպես էլ աշխարհում մարդկության դեմ այդ հանցագործության հետագա դրսևորումների կանխմանը»,- նկատեց Միրզոյանը։

ԱԳ նախարար որպես ապացույց նշեց, որ հայկական կողմը Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների կանխարգելման բանաձև է շրջանառության մեջ դրել։

Մեկնաբանել