Քննիչ հանձնաժողովը պարտության մեղքը բարդելու է բանակի ու նախկինների վրա. Սեյրան Օհանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին բացատրում է, թե ինչու է ընդդիմությունը բոյկոտում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանի քննիչ հանձնաժողովի աշխատանքները։

Նա ասում է, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նոր հանձնաժողով են ստեղծելու: Օհանյանը անթույլատրելի է համարում մասնակցել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ առկա է շահերի բախում: Նրա խոսքով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» է բերել երկիրը պատերազմի, և այդ կուսակցությունը չի կարող ինքն իր գործողությունները քննել և գնահատական տալ:

Մեկնաբանել