Հովհաննես Իգիթյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի դեսպան

Նախագահի հրամանագրով Հովհաննես Իգիթյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Իգիթյանը 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի, իսկ 1995-1999թթ․՝ Ազգային ժողովի պատգամավոր: 1995-1999-ին նա զբաղեցրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ինչպես նաև ղեկավարել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը։

Հովհաննես Իգիթյանը նաև եղել է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 2018թ. դեկտեմբերի 9-ին նա պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Մեկնաբանել