Կիևը հրաժարվում է ռուսների հետ բանակցել Բելառուսում, որտեղից «հրթիռներ են գալիս»

«Ուկրաինական կողմը պատրաստ չէ բանակցությունների այնտեղ, որտեղից հրթիռներ են գալիս»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Վարշավա, Ստամբուլ, Բաքու․ մենք Ռուսաստանին առաջարկել ենք այդ քաղաքները բանակցությունների համար, և ցանկացած այլ քաղաք, որտեղից հրթիռները չեն թռչում Ուկրաինա»,- ասել է Զելենսկին։

Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը մնում է նույնը՝ «միայն իրական բանակցություններ, ոչ մի վերջնագիր»։ Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակությունը ժամանել է Գոմել՝ «գիտակցելով, որ դա անիմաստ է»։

Կիևը Բելառուսի տարածքում բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի առաջարկները համարում է «պարզունակ և կանխատեսելի քարոզչական պատմություն», որը խաղացել է «Պեսկովը և ռուսական կողմը», – BBC News-ին ասել է Պոդոլյակը։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է բելառուսական Գոմել քաղաք՝ ուկրաինացիների հետ բանակցությունների։

Մեկնաբանել