Թուրքիայի համար անսպասելի էր ռուս-ուկրաինական պատերազմի երկարումը, և դրանով է պայմանավորված նրա քաղաքականության փոփոխությունը: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նշում է, որ Անկարայի կողմից Մոնտրոյի կոնվենցիայի գործարկումը Ռուսաստանի դեմ էր և դրա նպատակներից մեկը դեպի Սիրիա Ռուսաստանի մատակարարումների խափանումն էր:
Սաֆրաստյանը անդրադառնում է նաև Մոսկվայում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև կնքված հռչակագրի նշանակությանը՝ համարելով, որ այն չի կարող երկարաժամկետ հեռանկար ունենալ և խոչընդոտել Ադրբեջան-Թուրքիա կապերի խորացումը: Նրա դիտարկմամբ՝ Շուշիի հռչակագիրն ավելի խորը ինտեգրում է ենթադրում: Ռուբեն Սաֆրաստյանը նկատում է, որ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև խորը հակասութունը հարցականի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Նա խոսում է նաև Մոսկվայում ստորագրված հռչակագրի վերաբերյալ թուրքական արձագանքների, ինչպես նաև հայ-թուրքական բանակցությունների ընթացքի մասին:
0:00 Սկիզբ
6:20 Թուրքիայի քաղաքականությունը ռուս-ուկրաինական պատերազմում
6:21 Թուրքիա-Ռուսաստան և Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունների մասին
11:17 Ադրբեջանա-ռուսական հռչակագրի և Թուրքիայի գործոնի մասին
15:30 ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Ռուսաստանի ու Արևմուտքի պայքարում
16:48 Թուրքական արձագանքները ռուս-ադրբեջանական հռչակագրի շուրջ
18:26 Հայաստան-Թուրքիա բանակցային գործանթացի մասին
24:46 Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասին