Գորիսեցի Ժաննա Ճաղարյանը 12 տարեկանից ստեղծագործում է։ Նա գիրք է գրում կնոջ մասին, փորձում նրան ներկայացնել նաև պատկերի միջոցով։
«Բոլոր իմ նկարները զգացմունքներ են»
-
«Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հա տարածք»․ նախկին դիվանագետներ
Հայաստանի նախկին դիվանագետներից կազմված «Դիվանագետների համահայկական խորհուրդը» հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշի մարզի հատվածում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ի կառավարության նիստին հայտարարել է, որ գործընթացի շրջանակներում ստեղծվում է ոչ թե նոր սահման, այլ վերականգնվում է գոյություն ունեցող սահմանը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։ Ալմա-Աթայի հռչակագիրը, ըստ նախկին դիվանագետների, չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման և սահմանագծման համար, քանի որ չի պարունակում որևէ քարտեզային նկարագիր։ «Փոխարենը, օրվա իշխանությունները համառորեն շարունակում են անտեսել միակ իրավական հիմք ունեցող երկու գործընթացները. -Առաջինը՝ 1928-1929 թթ. Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է, -Երկրորդը՝ 1983-1988 թթ. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի […]
-
«Հայաստանը կարող է դառնալ անվտանգ գոտի Վրաստանի քաղհասարակության համար»
Ի՞նչ է նշանակում Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը այդ երկրում ժողովրդավարության և եվրաինտեգրման տեսանկյունից․ թեմայի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանի հետ։ Վերջինիս համոզմամբ՝ գրեթե կասկած չկա, որ իշխող «Վրացական երազանք»-ը գնալու է մինչև վերջ այս գործընթացում։ «Մի շարք վրաց գործընկերներ արդեն կապվում են մեզ հետ և մտածում են այստեղ գրանցվելու մասին։ Փաստորեն այս պահին Հայաստանը կարող է անվտանգ գոտի դառնալ Վրաստանի քաղհասարակության համար՝ մի գործառույթ, որը երկար ժամանակ իրականացրել է հենց Վրաստանը»։
-
«Երևի տեքստային խնդիր է եղել»․ ԵՊՀ-ից պարզաբանել են դասախոսների հայտարարության
Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck Lրատվամիջոցներում մայիսի 15-ին տարածվել է հայտարարություն, թե Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հիսունից ավելի դասախոսներ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ու պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ԵՊՀ-ն անմիջապես հերքել է հայտարարությունը. «Տեղեկատվությունը, թե ԵՊՀ հիսունից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, չի համապատասխանում իրականությանը»։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է տարածվող տեղեկությունները։ Պարզվում է՝ ստորագրող անձանց մի մասը իսկապես ԵՊՀ-ում աշխատող դասախոսներ են։ Ցուցակում ընդգրկված են ԵՊՀ դասախոսներ Հայտարարությունն առաջինը հրապարակել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախկին նախագահ Դավիթ Ափոյանը։ Ցուցակը մեկ օրվա ընթացքում համալրվել է և այժմ պարունակում է 130 ստորագրություն։ ԵՊՀ-ի մամուլի բաժնից #CivilNetCheck-ին հայտնեցին, թե համալսարանն ի […]
-
Կիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
Կիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը` այդկերպ իրենց դժգոհությունը հայտնելով նախօրեին հրապարակված սահմանազատման հարցով արձանագրության վերաբերյալ։ Կիրանցցիները պահանջում են, որ կառավարության անդամները ժամանեն գյուղ և հանդիպեն բոլոր բնակիչների հետ։ Բնակիչները նաև պահանջում են հանդիպում մարդու իրավունքների պաշտպանի և Տավուշի մարզպետի հետ։ «Ճանապարհը մենք չենք փակել, ճանապարհը փակել է էս երկրի վարչապետը, Հայաստանի շնչառությունն է փակել էդ մարդը»,- հայտարարել է ճանապարհը փակած կիրանցցիներից մեկը։ Կիրանցի բնակիչները նշում են, որ Ադրբեջանին է անցնում երկու տուն, կամուրջը և ճանապարհը։ *** Մայիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների իններորդ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է չորս գյուղերի միջև սահմանագծի […]
-
«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
Հոդվածը գործընկերային բովանդակություն է Ինչպե՞ս կրթությունը դարձնել ավելի գրավիչ, բարձրացնել աշակերտների ներգրավվածությունը և նպաստել համայնքների զարգացմանը: Ստարտափի միջոցով այդ հարցերին լուծում գտնելու ձգտումը վանաձորցի Լարիսային հասցրել է Երևան: Նա դարձել է «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասնակից, որն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Մեդիամաքսը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Լարիսան համոզված է, որ նոր միջավայրում ստացած հիմնարար գիտելիքներն ու հաջողված ստարտափ ընկերությունների փորձը կնպաստեն իր երազանքների իրականացմանը: Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել, հետաքրքրաշարժ ու գրավիչ մեթոդներով ինտերակտիվ մթնոլորտ ապահովել և զարգացնել աշակերտների մտավոր ներուժը: Վստահ է, որ հետաքրքիր ժամանցով ու խաղերով զուգորդվող գործընթացն […]
-
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 5 ամսով
Բաքվի դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, հայտնում է Report.az-ը։ Վարդանյանը ձերբակալվել էր 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում։ Ադրբեջանի իշխանությունները Ռուբեն Վարդանյանի նկատմամբ երեք հոդվածով մեղադրանք են առաջադրել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։ Նախօրեին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել էր նաև Արցախի մյուս պաշտոնյաների կալանքի ժամկետները։ *** Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 […]
-
Արցախցիների բնակարանի խնդիրը կլուծվի 3 փուլով, կտրվի 2-5 մլն դրամ․
Կառավարությունը մայիսի 16-ին հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Նախատեսում է 2-5 մլն դրամ հատկացնել ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Գումարի չափը կախված է այն հանգամանքից, թե ընտանիքը որտեղ է նախատեսում բնակարան կամ տուն ձեռք բերել/կառուցել։ Ցանկը ևս հրապարակվել է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Նրա խոսքով՝ ձեռք բերվող տան բնակելի մակերեսը չպետք է լինի 12 քմ-ից պակաս՝ ընտանիքի մեկ անդամի հաշվով։ Տան արժեքն էլ չի կարող գերազանցել […]