Ուկրաինան մարտի 3-ին․ իրադարձությունները՝ ժամը 19:00-ի դրությամբ

Պաշտոնական Մոսկվան երկու պահանջ է դրել Կիևի առաջ՝ Ուկրաինայի ապառազմականացում ու չեզոք կարգավիճակ․ այդ մասին Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում ասել է Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի ղեկավարը հավելել է, թե ռուսական կողմը նոր պահանջներ առաջ կքաշի, եթե Կիևը շարունակի ժամանակ շահել։ Ռուսական բանակը ռազմական գործողությունների դադար կհայտարարի, որպեսզի շրջափակման մեջ գտնվող քաղաքներից քաղաքացիական անձինք դուրս գան։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն ասել է, թե Արևմուտքը պետք է այնպես անի, որ որևէ ռուսական բանկ հնարավորություն չունենա օգտվելու SWIFT համակարգից։

Credits: Ruptly

Մեկնաբանել