Հաստատվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, մահացել է 8 մարդ

Հայաստանում մարտի 8-ին կատարվել է 2 803 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 266 մարդ։ Արձանագրվել մահվան 8 դեպք։

Մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 592 դեպք, որոնցից 407 348-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 924 553 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 4 054 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 560 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 630 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 88-րդ տեղը՝ 421 592 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 629 930 դեպքով, Ադրբեջանը 68-րդ տեղում է՝ 789 757 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 425 638 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 7 102 159 դեպքով։