Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Վարչապետի որոշմամբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։

Մարուքյանը 2015-ին հիմնադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: 2012-2017թթ. եղել է ԱԺ պատգամավոր, խմբակցություններում չի ընդգրկվել: 2017-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով, 2018-ին` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով:

2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը։

Մեկնաբանել