Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 3 հազար է

Հայաստանում մարտի 14-ին կատարվել է 2 170 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 237 մարդ։ Արձանագրվել մահվան 3 դեպք։

Մարտի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 076 դեպք, որոնցից 408 799-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 938 644 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 3 060 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 579 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 638 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 88-րդ տեղը՝ 422 076 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 637 691 դեպքով, Ադրբեջանը 68-րդ տեղում է՝ 790 820 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 576 069 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 7 126 906 դեպքով։

Մեկնաբանել